Մայրենի

Ջաննի Ռոդարի. Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Մի օր կեն.անաբանական այգու կապիկները որոշեցին ճամ.որդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամ.ա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձու.տի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կես.րին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձու.տի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տար.րինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձու.տի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամ.որդում էին, ճամ.որդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը: կենդանաբանական, ճամբա, ընձուղտի ճամբորդում, կեսօրին տարօրինակ
  2. Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր  կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝  կեսօր-կեսօրբարդ, արևամուտ-արևամուտ բառդ, ձանձրալի-ձանձրույդալի բառդ, աշխարհ-պարզ, ճանապարհորդ-պարզ:

       3.  Կենդանաբանական այգու կապիկները  ճամփորդեցին:

ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:

կապիկները  -ենթակա  ,  ճամփորդեցին ստորոգյալ           

բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն  է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ:

Կապիկները  ճամփորդեցին:

գ) 

Լույսն անջատվեց:  Լույսն հանկարծակի անջատվեց

Աննան նվագում է: Աննան հաճույքով նվագում է

Աստղերը շողշողում են: Աստղերը վառ շողշողում են

Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:

4. Գրի՛ր այգի-պարտեզ, ճանապարհ- ճամբա, արևամուտ- վերջալույս բառերի հոմանիշները:

 5. Գրի՛ր տարօրինակ- սովորական, գիշեր-ցերեկ, նույն-տարբեր, դուրս գալ-ներս գալ բառերի հականիշները:

   6. Պատմվածքից դո՛ւրս գրիր  մեծ, ձանձրալի, տարորինակ աշխարհը բնութագրող բառերը:

   7. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:

Համաձայնեմ աշխարհը սիրուն է լավն է հետաքրքիր է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s