Անգի՛ր սովորիր նաև Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը:
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Առաջադրանքներ
1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:
խաշամ-թափվաց տերևներ,
անհամարձակ- վախկոտ
որոտալու-գոռալ
կծկվել-կուչ գալ
2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
Մշուշ-մառախուղ մեգ
շղարշ-քող
քամի-հողմ փոթորիկ
3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
Քամու ձեռքերն անհամարձակ
4. Կարդալիս՝
ա) ի՞նչ գույներ ես տեսնում, կարդալուց տեսնումեմ սպիտակ գույն
բ) ի՞նչ ձայներ ես լսում: կարդալուց լսումեմ խշխշոց